Կոսովոյի խորհրդարանը նոր խոսնակ է ընտրել եւ ճանապարհ հարթել նոր վարչապետի առաջադրման համար, փոխանցում է AP–ը։

Խորհրդարանը 82 կողմ եւ 52 դեմ ձայնով հավանություն է տվել Կոսովոյի Դեմոկրատական կուսակցությունից Քադրի Վեսելիի թեկնածությանը։

Ակնկալվում է, որ «Կոսովոյի ապագայի դաշինք» կուսակցությունից Ռամուշ Հարադինայը կառաջադրվի վարչապետի պաշտոնում։