Բահամյան կղզիներում «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով օդանավակայանները դադարեցնում են աշխատանքը, փոխանցում է AP-ն։
Սեպտեմբերի 7-ի գիշերը Նասաուի միջազգային օդանավակայանը կփակվի։ Բահամյան կղզիների գլխավոր օդանավակայանը եւ մյուս օդանավակայանները մինչեւ ուրբաթ կեսօր փակ կլինեն։
«Իրմա» փոթորիկն արդեն Կարիբյան կղզիներին ուժգին հարված է հասցրել, որի հետեւանքով 10 մարդ է զոհվել, եւս հազարն անօթեւան են մնացել։ «Իրմա»-ն կարող է նաեւ աղետալի հարված հասցնել Ֆլորիդային։


























