ԱՄՆ տասնհինգ նահանգներն ու Վաշինգթոնը դատի են տվել Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ փորձելով կանխել ներգաղթյալ երեխաների պաշտպանության ծրագրի չեղարկումը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Գլխավոր դատախազները հայց են ներկայացրել Բրուքլինի դաշնային դատարան։

Նրանք պնդում են, որ ներգաղթյալ երեխաների համար հետաձգված գործողության ծրագրի (Deferred Action for Childhood Arrivals, DACA) չեղարկման մասին որոշումը հակասահմանադրական է, քանի որ զրկում է մարդկանց պատշաճ դատավարության իրավունքից։

Նյու Յորք նահանգի գլխավոր քարտուղար Շնայդերմանը Թրամփի ծրագրերը ՝ «դաժան, անհեռատես ու անմարդկային», մեղադրելով նախագահին մեքսիկացիների ու լատինաամերիկացիների հանդեպ կանխակալ վերաբերմունքի մեջ։