IKEA-ն Լեհաստանում թողարկել է «Գահերի խաղը» սերիալի Երկաթե գահի իր տարբերակը։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ընկերության Facebook-յան էջում, գրում է Lenta-ն։
Գահը բաղկացած է սովորական բազկաթոռից, սպիտակ քուղերից ու փայտյա կախիչներից։ Այս ամենը կարելի է գնել IKEA-ի խանութներում, սակայն դա, ենթադրաբար դրանցից մեկի՝ Ludde գառան մորթիների գովազդն է։ «Պատրաստվեք ձմռանը Ludde առասպելական մորթիների հետ միասին, որոնց որակը հաստատվել է Գիշերային պահակազորի անդամների կողմից։ Հասանելի է Վեստերոսի անտառներում ու IKEA-ի ցանկացած խանութում»,- ասվում է հաղորդագրության մեջ։




























