Սեպտեմբերի 10-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +24+29,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +24+29,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +31+33,

Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +24+29,

Լոռիում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +25+29,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +27+31,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +24+29,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +32+35,

Արարատում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +34+36,

Արմավիրում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +24+29,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +34+36,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +16+20, ցերեկը` +32+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +27+30,

Արցախում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +28+31: