Գառնիի ձորում շուրջ 1 շաբաթ առաջ տեղի ունեցած դեպքի 3 անձ որպես կասկածյալ հարցաքննվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշենք, որ Գառնիի ձորից սեպտեմբերի 3-ին 2 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, նրանցից մեկը՝ արդեն մահացած: Թե որն է եղել տղամարդու մահվան պատճառը, դեռ պարզ չէ: