Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում՝ Նիժնեւարտովսկի երկաթուղային գծանցում մարդատար գնացքը բախվել է բեռնատարի հետ։ Տարածաշրջանային ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ բախման հետեւանքով գնացքի հինգերորդ վագոնը ռելսերից դուրս է եկել։
Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտած բեռնատարն անթույլատրելի անցումով է անցել։
Յուգրայի առողջապահության վարչության տնօրեն Ալեքսեյ Դոբրովոլսկին հայտնել է, որ միջադեպի հետեւանքով 17 մարդ է տուժել։ Նրանցից 14-ը հիվանդանոց է տեղափոխվել։ Հոսպիտալացվածներից երեքը երեխաներ են։





























