Մեծ Բրիտանիայում հարսանյաց սրահ են կողոպտել: Metro-ի տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ գողերը սրահից տարել են 50 հարսանյաց զգեստ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 10 000 ֆունտը:
Ոստիկանությունը զգուշացնում է կասակծելի էժան գնով հարսանեկան զգեստներ չգնել: Հաղորդվում է, որ գողացած զգեստներից շատերը հայտնի մոդելավորողների աշխատանքներ են, ինչի պատճառով դրանք հեշտ է ճանաչել: Գողացած զգեստը գնելու համար քրեական պատասխանատվություն է սպառնում:




























