Մոսկվայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները. Մոսկվայի ժամանակով 08.00-ին բացվել են ավելի քան 3 հազար ընտրատեղամասերը։
Մոտ 500 տեղի համար պայքարում են ռեկորդային թվով թեկնածուներ՝ ավելի քան 7,5 հազար։ Ընտրություններինմասնակցում են ինչպես տարբեր կուսակցությունների թեկնածուներ, այնպես էլ ինքնառաջադրվածներ։ Բոլոր ընտրատեղամասերում 2-ական տեսախցիկներ են տեղադրված. vybory.mos.ru կայքը ուղիղ հեռարձակում է ապահովում։ Այն դիտելու համար պետք է գրանցվել, հաղորդում է «Ռուսական թերթը»։
Քվեարկությունը կավարտվի ժամը 20-ին (Երեւանի ժամանակով 21.00-ին)։




























