Սեպտեմբերի 10-ին Վիեննայի մերձակայքում ճանապարհային պատահարի հետեւանքով 5 մարդ, այդ թվում երեխաներ են զոհվել եւ 2 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է ORF հեռուստաալիքը:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կիրակի վաղ առավոտյան ճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ստորին Ավստրիայի Մայերլինգ (Բադենի շրջան) եւ Հինթերբրյուլ (Մյոդլինգի շրջան) բնակավայրերի միջեւ: Հրշեջ բրիգադի աշխատակցի խոսքով՝ արտասահմանյան համարանիշերով ֆուրգոնը կամրջի տակ մայրուղով ընթանալիս անցել է հակառակ ուղեմաս եւ բախվել է կամրջի հենասյանը: Մեքենայում գտնվող 8 մարդու թափքն է ճզմել:

Նա նշել է, որ զոհվածների թվում երեխաներ կան, 60-ամյա ուղեւորներ, ծանր վնասվածքներ ստացած ուղեւորներին Վիեննայի հիվանդանոցներ են տեղափոխել ուղղաթիռով, եւս մեկ տուժածի տեղափոխել են Բադենի հվանդանոց:

Ճանապարհային պատահարի պատճառը պարզվում է:

Ներկայումս ավտոմայրուղին փակ է մեկ ուղղությամբ երթեւեկության համար: