Ադրբեջանում հերթական դաժան սպանությունն է տեղի ունեցել։
ԱՊԱ-ն հաղորդում է, որ Սուլութեփե գյուղի ճանապարհին դանակով սպանված տղամարդու եւ կնոջ մարմիններ են հայտնաբերվել։ Սպանվածների ինքնությունը պարզ է՝ գյուղի բնակիչներ Մուշվիգ Ասադովը (1953 թվականին ծնված) եւ նրա դուստրը՝ Սամիրան (1979 թվականին ծնված)։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է Սամիրա Ասադովայի կենակիցը՝ Սահիբ Հաջիեւը։ Հանցագործը ձերբակալված է։




























