Կատարը հայտարարել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Եգիպտոսի հետ երկխոսության պատրաստականության մասին։

Սակայն երկխոսությունը հնարավոր է միջազգային իրավունքը եւ երկրների ինքնիշխանության իրավունքը հարգելու պայմանով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդուռահման Ալ Թանին։

Նրա խոսքով՝ Կատարի դիրքորոշումը նույնն է մնացել․ «Մենք պատրաստ ենք նրանց հետո խոսել, մենք պատրաստ են շփվել՝ պայմաններով, որոնք չեն խախտում միջազգային իրավունքն ու հարգում են երկրների ինքնիշխանությունը»։ Նախարարն ընդգծել է, որ Ծոցի երկրների՝ չորս պետությունների կողմից արգելափակվելու հետեւանքով շուրջ 26 հազար մարդու իրավունք է խախտվում։