Կուբայի իշխանությունները «Իրմա» փոթորկի հետեւանքով տասը զոհի մասին են հայտարարել, հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փոթորկի ալիքները Կուբայի առափնյա շրջանի մի քանի գյուղեր ջրով են ողողել, կղզու արեւելյան հատվածում գյուղերից մեկն ամբողջությամբ ջրի տակ է հայտնվել։ 
Հիշեցնենք․ Ֆլորիդայում «Իրմա» փոթորիկը 3․3 մլն մարդու առանց էլեկտրականության է թողել։ Կարիբյան կղզիներում փոթորկի հետեւանքով 27 մարդ է զոհվել։ ԱՄՆ իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ «Իրմա»-ի պատճառով առնվազն 30 մլն մարդ կարող է տուժել։