Հարյուր հազարավոր կատալոնացիներ Բարսելոնում կմասնակցեն Կատալոնիայի անկախության հանրաքվեի աջակցության երթին։ Սեպտեմբերի 11-ին Կատալոնիան նշում է իր Ազգային տոնը՝ «Դիադան», որը նվիրված է 1714 թվականին իսպանական ժառանգության համար պատերազմում Բարսելոնի անկմանը, հայտնում է France24–ը։

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուջմետոնը հայտնել է, որ «Դիադան» այս տարի շատ կարեւոր է։ «Դա օր է, երբ մենք կարող ենք հայտնել մեր կամքը՝ հիշելով անցյալը եւ մեզ ապագայում պատկերացնելով»,– ասել է նա։

Երթի կազմակերպիչները մոտ 1800 ավտոբուս են ամրագրել, որպեսզի մարդկանց տանեն Բարսելոն։