Իրաքում ավելի քան 1300 կին ու երեխա կա ԻՊ զինյալների ընտանիքներից, որոնք հանձնվել են Ինքնապաշտպանության քրդական ջոկատներին։ Այս մասին հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով Իրաքի հրամանատարությունում իր աղբյուրը։

Օգոստոսի վերջին Իրաքի ԶՈւ-ն զինյալներից  ազատագրել են Թալ Աֆարը։ Կանայք ու երեխաները հանձնվել են քրդական ուժերին, որոնք տեղակայված են Ալ Այադիեից հյուսիս, ասել է պաշտոնյան։ «Մենք նրանց տեղավորել ենք տեղահանվածների ճամբարում՝ Մոսուլի մոտ»,- նշել է նա, հավելելով, որ նրանց շրջանում կան «14 տարբեր ազգությունների ներկայացուցիչներ»