Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 192 շենքից քաղաքացին ինքնասպանություն է գործել նետվելով իր բնակարանի պատշգամբից:

Դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 1992 թ. ծնված Կ. Ս.-ն ինքնասպանություն է գործել նետվելով իր բնակարանի ննջարանի պատշգամբից (13-րդ հարկ): Դեպքին ականատես է եղել մահացածի եղբայրը (2006 թ. ծնված Ա. Ս.), ում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ էլ, ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 72-րդ բնակարանի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Ս.-ի դին, որն ինքնասպանություն է գործել՝ 13-րդ հարկից իրեն ցած նետելով։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են երկտող։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։