Իրաքում ահաբեկչության մեղադրանքով մահապատժի դատապարտված ռուսաստանցու հարցով զբաղվում են փորձագետները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաղդադի կենտրոնական քրեական դատարանը մահապատժի է դատապարտել ՌԴ քաղաքացուն՝ նրան «Իսլամական պետության» հետ կապերի մեջ մեղադրելով։ Նշվում է, որ անվտանգության ուժերը ռուսաստանցուն ձերբակալել են Մոսուլի ազատագրության ժամանակ։ Դատարանի տվյալներով՝ մեղադրյալը խոստովանել է, որ 2015-ից ի վեր անվտանգության ուժերի դեմ մի շարք ահաբեկչություններ է գործել։
ՌԴ դեսպանատնից «ՌԻԱ Նովոստի»–ին վստահեցրել են, որ մահապատժի դատապարտված հայրենակցի մասին տեղեկությունների չեն տիրապետում։




























