Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 19.00-ին, Երեւանի Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Պ.-ին եւ հրավիրել 52-ամյա Սուսաննա Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ին, Գոռ Պ.-ն Աբովյան փողոցում՝ թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում, Սուսաննա Հ.-ից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր եւ անցագիր:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: