ԱՄՆ Միսուրիի նահանգի Սենթ Լուիս քաղաքում աֆրոամերիկացուն սպանած անձի արդարացման որոշման դեմ բողոքի ակցիաներ են ընթանում։

Ցուցարարները քարեր են նետել քաղաքապետի տան ուղղությամբ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներն ցրելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը։ Նախօրեին Սենթ Լուիսում դատարանը արդարացրել էր ոստիկանության նախկին սպա Ջեյսոն Սթոքլիին, որին մեղադրում էին 2011 թվականին 24-ամյա աֆրոամերիկացի էնթոնի Լամար Սմիթի սպանության մեջ։ Դրանից հետո բողոքի ակցիաներ էին սկսվել։ Մեկ օրվա ընթացքում 13 մարդ է կալանավորվել։

Իրավապահները հայտնել են, որ ցույցը անօրինական բնույթ է ստացել եւ մասնակիցներից պահանջում են ցրվել։