Շաբաթ օրը Բարսելոնի փռերից մեկում տեղի ունեցած կենցաղային գազի 2 պայթյունի հետեւանքով 21 մարդ է տուժել, հայտնում է El Pais պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ տուժողներից մեկի վիճակը կրիտիկական է, 8 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Վեցին օգնություն է ցուցաբերվել տեղում, մյուսներին հիվանդանոց են տեղափոխել:
Պատահարը տեղի է ունեցել առավոտյան 5-հարկանի շենքի առաջին հարկում: Նախնական տեղեկություններով՝ փռում պայթել է գազի կաթսան:




























