Ավստրալիայում էգ կոալան բարձրացել է ամենագնացի սռնիի վրա եւ այդ դիրքում 16 կմ է գնացել, հայտնում է Reuters-ը:
Վարորդը մեքենան կանգնեցրել է՝ կենդանու ճիչերը լսելուց հետո: Կոալային փրկարարներն են դուրս բերել, ինչի համար ստիպված էին հանել ավտոմեքենայի անիվը:
Կենդանիների փրկության Fauna Rescue բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Ջեյն Բրիսթերը նշել է, որ էգ կոալան կերակրող էր, սակայն նրա ձագին այդպես էլ չի հաջողվել գտնել:
Փրկված կոալային մի քանի օր անասնաբույժներն են խնամել, որից հետո նրան ազատություն են բաց թողել:




























