ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան Բրոյւսելին կառաջարկի առանձին համաձայնագիր կնքել՝ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորությունում բարձրաստիճան աղբյուրը։
«Հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարը Բրեքսիթից հետո պետք է առանցքային տարր դառնա Բրիտանիայի ու ԵՄ-ի միջեւ անվտանգության մասին նոր համաձայնագրում»,- ասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ Լոնդոնը կառաջարկի նման համաձայնագիր կնքել երկուշաբթի։ Այն «նախատեսում է օրենսդրական հիմք ստեղծել՝ անվտանգության ոլորտում կողմերի համագործակցությունը շարունակելու, քրեական վարույթի ու իրավունքի կիրարկման համար այն բանից հետո, երբ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից», պարզաբանել է աղբյուրը։




























