«Թալիմ» թայֆունի պատճառով, որը Ճապոնիայում ստացել է 18 կարգային համարը, ճապոնացի ավիաընկերությունները չեղարկել են առնվազն 586 չվերթ՝ թե ներքին, թե արտաքին։ Այս մասին հայտնել են ավիափոխադրողները։

JAL (Japan Airlines) եւ ANA (All Nippon Airways) խոշորագույն ավիաընկերությունները ստիպված են եղել չեղարկել համապատասխանաբար 151 եւ 225 ներքին չվերթ։

Peach Aviation ավիաընկերությունը չեղարկել է 53 ներքին ու միջազգային չվերթ թայֆունի պատճառով։ 43 ավիաչվերթների չեղարկման մասին հայտնել է Jetstar ընկերությունը։ Japan Air Commuter, Skymark airlines, Solaseed Air, Spring Japan, Japan Transocean եւ Vanila Air ավիաընկերությունները չեղարկել են ընդհանուր առմամբ 114 չվերթ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավիաընկերությունները կոչ են անում ուշադիր հետեւել հաղորդագրություններին, քանի որ չեն բացառում չեղարկված չվերթների քանակի ավելացումը։