Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է ,որ սկսել է նախապատրաստվել ՖԱԹՀ հակառակորդ շարժման հետ բանակցություններին։ Այս մասին ասվում է սեպտեմբերի 17-ին տարածված հայտարարությունում, փոխանցում է Al Arabiya հեռուստաալիքը։

Դրանում, մասնավորապես, նշվում է «ղեկավար վարչակազմը լուծարելու, ազգային միասնության կառավարությանն  իր լիազորությունների իրականացումը թույլ տալու, համընդհանուր ընտրություններ անցկացնելու ու ՖԱԹՀ-ի հետ ուղիղ բանակցություններ նախապատրաստելու անհրաժեշտության մասին», հայտնում է ՏԱՍՍ-ը։