Ոստիկանությունը ձերբակալել է ուրբաթ Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով երկրորդ կասկածյալին։ Այս մասին հայտնում է Սքոթլենդ յարդի կայքը, փոխանցւոմ է ՏԱՍՍ-ը։
Լոնդոնում պայթյուններ են տեղի ունեցել սեպտեմբերի 15-ին, մետրոյի «Պարսոնս Գրին» կայարանում ամենամարդաշատ ժամին։ Վիրավորում է ստացել 29 մարդ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Մարդկանց մի մասը տուժել է այրվածքներից, մյուս մասը՝ հրմշտոցից, որը սկսվել է, երբ ուղեւորները խուճապահար սկսել են փախչել։




























