Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավային Ամերիկայի ու Կարիբյան ծովի ափերից ոչ հեռու ձեւավորվել է «Մարիա» արեւադարձային փոթորիկը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ փոթորիկների նախազգուշացման կենտրոնը։
Նշում են, որ այս պահին փոթորիկը շարժվում է արեւմտյան ուղղությամբ՝ մոտ 32 կմ/ժ արագությամբ։
Բացի այդ՝ օդերեւութաբանները կանխատեսել են փոթորկի ուժեղացում։ Կենտրոնի տվյալներով՝ հաջորդ շաբաթվա սկզբին «Մարիա» փոթորիկը կուժգնանա։ Շաբաթվա կեսերին այն կարող է հասնել Վիրգինյան կղզիներին ու Պուերտո Ռիկոյին։




























