Սեպտեմբերի 17-ին անվտանգության զանգավծային ստուգում է իրականացվում British Airways ավիաընկերության օդանավում, որը պետք է փարիզյան Շարլ դե Գոլի անվան օդանավակայանից ուղեւորվեր լոնդոնյան Հիդրոու։
«BA303 չվերթ՝ իրականացվում է անվտանգության լրացուցիչ ստուգում»,- ասվում է փարիզյան օդանավակայանի հայտարարության մեջ։ Այն մասին, թե ինչն է դարձել լրացուցիչ միջոցառումների պատճառ, չեն հայտնում։
Twitter միկրոբլոգերի ցանցում հավաստագրված հաշվի սեփականատեր Ջեյմս Անդերսոնը, որը այդ չվերթի ուղեւորներից է, գրել է, որ ուղեւորներն անցնում են անձնական ստուգում, իսկ ձեռքի ուղեբեռը ստուգում են շներով կինոլոգները։ Նրա խոսքով՝ ստուգման պատճառը «անվտանգության սպառնալիքն» էր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։




























