Չորս մարդուց բաղկացած ընտանիք է զոհվել ԱՄՆ-ում Cirrus SR22 թեթեւաշարժիչ օդանավի վթարից։ Կործանված օդանավում երկու մեծահասակ ու երկու երեխա է գտնվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Օդանավը ջախջախվել է Դենվերից մոտ 270 կմ հեռավորության վրա, Կոլորադո նահանգում։ Այն ուղեւորվում էր Ֆորթ Քոլինս քաղաքից Մոավ՝ նահանգի արեւմուտքում։

Հիմա իրավասու գերատեսչությունները հետաքննում են միջադեպը, հայտնում է Life.ru –ն։ Զոհվածների անձը չեն հայտնում։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։