BBC հեռուստաընկերության Rellik նախագծի նկարահանման հարթակում դիակ են գտել ։ Այս մասին սեպտեմբերի 17-ին հայտնել է The Mirror պպարբերականը։

Ոստիկանությունը մարմինը գտել է արեւելյան Լոնդոնի պուրակներից մեկում, որտեղ պետք է նկարահանեին «դիակի» մասնակցությամբ տեսարան։

«Նկարահանման խումբը ժամանել է, որպեսզի նկարահանի իր «դիակը», բայց ոստիկանությունը հայտնել է, որ դա անհնար է, քանի որ այնտեղ իրական դիակ են գտել։ Տարօրինակ զուգադիպություն էր»,- ասել է դերասան Փաթերսոն Ջոզեֆը, հոգեբույժի դերակատարը։

Rellik սերիալը նվիրված է սերիական մարդասպանի պատմությանը։ Նախագծի հեղինակներն են «Անհետ կորածը» շոուի հեղինակները։

Առաջին դրվագի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին։