Պակիստանի հյուսիս- արեւմուտքում սեպտեմբերի 17-ին պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում անվտանգության ուժերի աշխատակիցներ, հայտնում է «Սինհուան»։

Գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի ունեցել Բաջաուր շրջանում։ Պայթուցիկ սարքը, որը դրված է եղել ճանապարհի եզրին, աշխատել է այն պահին, երբ անցնում էր անվտանգության ուժերի մեքենան։ Զոհվածներից մեկը տեղական կառավարության պաշտոնյա է։