Հայկական սփյուռքը պետք է ավելի ակտիվ ներկայացնի ղարաբաղյան հարցը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՀՀ ափոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Ընդ որում, ոչ ոք չի պահանջում Սփյուռքից հրաժարվել Ցեղասպանության ճանաչման հարցից։  Ընդհակառակը՝  խելամիտ չէ կամ-կամ դնել այս երկու հարցերի միջեւ»,-պարզաբանել է նա։

«Սփյուռքն այդպիսով չի նվազեցնում իր աջակցությունը Ղարաբաղի  հարցում։ Այն արտահայտվեց եւ՛ 2016թ. ապրիլին եւ՛ այլ ժամանակներում, բայց աշխատանքը պետք է համակարգված լինի»,-ավելացրեց Քոչարյանը։

Վերջինս կարծում է, որ Սփյուռքի պատասխանն Ադրբեջանի լոբբինգին պետք է լինի չափավոր։ Ադրբեջանն անցել է բոլոր սահմանները, և նրա բոլոր եռանդուն ջանքերը բումերանգի պես ուղղվել են հենց Բաքվի դեմ։

«Ադրբեջանի իշխանությունների միջազգային հեղինակությունն ընկել է եվրոպացի պատգամավորներին կաշառելուց  հետո։ Եվրոպայի հենց սրտում աջ ու ձախ կաշառք բաժանելուն ոչ ոք հանգիստ չի նայի։ Մենք դրան հակադրում ենք քաղաքակիրթ և կոռեկտ պահվածքը»,- ընդգծել է փոխնախարարը։