Հայաստանի ինչի՞ն է պետք չինական զենքը, երբ մենք ռուսականն ունենք։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողներին ասել է ռազմական–քաղաքական գործիչ գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ պատասխանելով NEWS.am–ի թղթակցի հարցին, թե չինական զենքը ռուսականին այլընտրանք դարձնելու ինչ հեռանկարներ կան։
«Եթե փող լինի, զենք կարելի է գնել որտեղից ուզես։ Չինական զենքը շատ հզոր է, լավն է, բայց ինչների՞ս է պետք այդ զենքը, եթե մենք ռուսականն ունենք։ Ռուսաստանը մեզ զենք է վաճառում ներքին ռուսական գներով»,– նշեց Նորատ Տեր–Գրիգորյանցը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան։




























