Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մասնակցելու է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահների քառակողմ հանդիպմանը: Այս ոչ պաշտոնական գագաթնաժողովը կայանալու է Ռուսաստանի նախագահի՝ Ղազախստան կատարելիք աշխատանքային այցի ընթացքում:
Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն լրագրողներին հայտնել է, թե Ակտաու քաղաքում կայանալիք զրույցի, այնուհետ Կենդերլի քաղաքում ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում չորս նախագահները քննարկելու են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Մասնավորապես, շոշափելու են էներգետիկ եւ կասպիական խնդիրներ, բնապահպանությանը եւ բնական պաշարներին առնչվող հարցեր»,- նշել է Պրիխոդկոն: Նա նաեւ չի բացառել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը:




























