2009թ. ընթացքում համաշխարհային համախառն ներքին արդյունքը կրճատվելու է 2,5 տոկոսով: Այդ մասին ասված է Միավորված Ազգերի Կազմակերպության հրապարակած զեկույցի մեջ:

ՄԱԿ-ը նաեւ նշել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում համաշխարհային տնտեսությունն այժմ գտնվում է լայնամասշտաբ ճգնաժամի մեջ, որի հաղթահարման համար կպահանջվի երկար ժամանակ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ֆինանսական ճգնաժամը, որը սկսվել է ԱՄՆ հիպոթեքային շուկայից, կարճ ժամանակահատվածում ընդգրկել է ԱՄՆ ամբողջ ֆինանսական համակարգը և տարածվել զարգացած մյուս երկրներում: Ներկա դրությամբ աշխարհի բոլոր երկրներում զգալի են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները: Զեկույցի հեղինակների կանխատեսմամբ՝ համաշխարհային տնտեսության վերականգնումն առաջիկա տարիների ընթացքում անիրական է: