Եվրահանձնաժողովը պաշտպանում է Իսպանիայի կառավարության սահմանադրական միջոցները Կատալոնիայի ճգնաժամի հարցում։ Այս մասին ասել է Եվրամիության գործադիր կոլեգիայի ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Այդ միջոցները տեղավորվում են սահմանադրական համատեքստում»,– ասել է նա՝ լրագրողի հարցին ի պատասխան։

Հիշեցնենք,  որ Իսպանիայի կառավարությունը արտահերթ նիստի ժամանակ միջոցներ է մշակել կատալոնական ճգնաժամը հաղթահարելու համար։ Դրանցից մեկը կլինի ինքնավարության ժեներալիտետի ղեկավարին, նրա տեղակալին եւ խորհրդականներին պաշտոնից ազատելը, 6 ամսվա ընթացքում տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Այս միջոցները պետք է հաստատի Իսպանիայի Սենատը։

Ավելի վաղ Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել էր, որ Կատալոնիայի իրավունքների սահմանափակման ագրեսիվ քաղաքականությունն իրականացվում է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի աջակցությամբ: