Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելին երեք սուզանավ մատակարարելու մասին որոշմանը: Սուզանավերը կառուցվել են  ThyssenKrupp Marine Systems ընեկերության նավաշինարաններում:

Այս մասին հաղորդել է Գերմանիայի կանցլերի պաշտոնկան ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը, հաղորդում է DW-ն:

Սպասվում է,  որ այս հարցով փոխըմբռնման միջկառավարական հուշագիրը կստորագրվի մինչեւ հոկտեմբերի 23-ի օրվա վերջը:

Գործարքը կնքվում է Բեռլինի ֆինանսական աջակցությամբ: Համաձայնագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 1,5 միլիարդ եվրո, հաղորդում է dpa-ն:

Բեռլինում հավաստիացնում են, որ բանակցությունների վերջնական փուլում հաշվի են առնվել պայմանագրի կնքման հետ կապված «բոլոր արդիական  ասպեկտները»: