Չինաստանի Կոմունիստական կուսակցության 19-ր գումարման առաջին լիակազմ ժողովում Սի Ցզինպինը վերընտրվել է ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար:

«Սինհուան» հայտնում է, որ ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամներ են ընտրվել  Սի Ցզինպինը, Լի Կեցյանը, Լի Չժանշուն, Վան Յանը, Վան Հունինը, Չժաո Լեցզին եւ Հան Չժենը:

ՉԿԿ ԿԿ 19-րդ գումարման առաջին լիակազմ ժողովի որոշմամբ Սի Ցզինպինը դարձել է ՉԿԿ Կենտոնական ռազմական խորհրդի նախագահը, նրա տեղակալներն են դարձել Սյույ Ցիլյանը եւ Չժան Յուսյան: