ԱՄՆ իշխանությունները այս փուլում չեն կասեցնում վիզային խաղարկության ծրագիրը եւ ոչ մի փոոխություն չեն կատարում՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչող սուր քննադատությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։
«Այս պահին ոչ մի փոփոխություն ծրագրում չկա»,- ասել է նա։
Դիվանագետի հիշատակած հայտարարությունը, որն արվել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի կողմից, մասնավորապես, կոչ է անում վերացնել միգրացիոն վիզաների խաղարկությունը՝ գրին քարտը։
«Շատ օտարերկրացիներ, որոնք մասնակցում են ծրագրին, բացարձակապես ոչ մի կապ չունեն ԱՄՆ-ի հետ, չունեն հմտություններ եւ կրթություն»,- ասված էր փաստաթղթում։
Այս պահին ԱՄՆ Պետդեպը շարունակում է 2019 թվականի խաղարկության հերթական փուլը։ Դիմումների ընդունելությունը սկսվել է հոկտեմբերի 18-ին եւ կավարտվի նոյեմբերի 22-ին։
Ավելի վաղ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել գրին քարտին։
Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել գրին քարտին
ԱՄՆ Կոնգրեսում նախաձեռնել են անձնագրերի հետկանչ՝ կապված ահաբեկչության հետ




























