Հնդկաստանի Ութար Պրադեշ նյահանգում ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը մինչեւ 26-ի է հասել, հաղորդում է «Սինխուա»-ն:
«Այս պահին զոհերի թիվը 26 է, ավելի քան 100 տուժածներ հիվանդանոցներում բժշկական օգնութուն են ստանում: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է», - լրագրողներին ասել է նահանգի ՆԳ նախարար Արվինդ Քումարը:
Պայթյունը տեղի է ունեցել Ռայ Բարելի քաղաքում՝ National Thermal Power Corporation ընկերության ՋԷԿ-ում:
Նահանգի աշխատակազմի ներկայացուցիչ Քումար Քխատրին նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ՋԷԿ-ի այն հատվածում, որտեղ մոխիր են մշակում, որը պայթյունի ժամանակ ժայթքել է եւ իր տակ մի քանի մարդու է թաղել:




























