Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հարցում խնդիրներ չկան: Նոյեմբերի 3-ին այս մասին նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա հավաստիացմամբ՝ ԱԳ նախարարությունը այս համաձայնագրի ստորագրման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի տեսնում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այս առնչությամբ նշեց. «Մենք կարող է խնդիր չտեսնենք, բայց ի՞նչ մոտեցում կա մեր գործընկեր պետությունների մոտ։ Հայտնի է, որ այս գործողությունների հետ կապված՝ երկար ժամանակահատվածում քաղաքականություն վարվել, բայց սպասելիքները տեղի չունեցան, այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ մեզ իրավունք ենք վերապահում նման հարցադրում անել»:

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնված եւ համապարփակ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունենալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում: