Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ փորձագետները կմշակեն կիբերանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ առաջարկները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը դրական է գնահատում ԵԱՀԿ-ի ավանդը ահաբեկչության, թմրաշրջանառության, կիբերտարածքի սպառնալիքների դեմ պայքարում: Նա նշել է, որ այս բոլոր թեմաները հիմա ակտիվորեն քննարկվում են փորձագետների մակարդակում:

«Մենք հույս ունենք, որ ԱԳ նախարարների խորհրդակցությանն ընդառաջ համապատասխան կոնկրետ առաջարկներ կպատրաստվեն»,- ասել է Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների արդյունքներով: