Զիմբաբվեում երկրի նախագահ Ռոբերտ Մուղաբեին Twitter-ում վիրավորելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է կալանավորվել, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Զիմբաբվեում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Դեվիլ Մաքգուաերին:
Նրա հաղորդմամբ՝ խոսքը Մարտա Օդոնովանի մասին է: Նրան դեռ մեղադրանք չեն ներկայացրել, սակայն ոստիկանությունը կարծում է, որ նրա գրառումները վիրավորում են երկրի նախագահին:
Օդոնովանը համագործակցել է տեղական Magamba TV-ի հետ, որի հիմնական լսարանը երիտասարդությունն է:



























