Գերմանիայի Արտգործնախարարության տվյալներով, Թուրքիայում երկրից դուրս չգալու ստորագրությամբ ազատվել է Գերմանիայի եւս մեկ քաղաքացի, այդ մասին հաղորդում է DW-ն՝ ազատվածի անձի մասին ոչ մի տվյալ չնշելով:

Թուրքիայի իշխանությունները նախնական կալանքից ազատել են Գերմանիայի  եւս մեկ քաղաքացու: Ինչպես նոյեմբերի 3-ին հաղորդել է Գերմանիայի արտգործնախարարը, դա տեղի է ունեցել դեռեւս հոկտեմբերի 22-ին, բայց ազատված քաղաքացին չի կարող լքել երկիրը:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկյացուցիչը չի բարձրաձայնել այդ մարդու սեռն ու տարիքը՝ նշելով, որ նա ինքն է խնդրել իր անձի շուրջ մանրամասներ չբացահայտել: