ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները Սպիտակ տան մոտ տղամարդու են ձերբակալել, որը հայտարարել էր, թե մոտակայքում ռումբ է նետել։  Այս մասին ասվում է գերատեսչության Թվիթերում։

«Տղամարդուն անմիջապես ձերբակալել են, այդ հատվածը փակել  են հետիոտնի եւ տրանսպորտի համար»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն։

Գերատեսչության աշխատակցները ստուգել են շրջակայքը, սակայն պայթուցիկ սարք չեն հայտնաբերել։