Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մասնակցել դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններին, հայտնում է RTBFը։

«Մենք ցանկանում ենք, որ այդ ընտրություններն ընթանան հնարավորինս նորմալ պայմաններում։ Մենք չգիտենք, թե բանտում հայտնված կառավարությամբ կարելի է այս ընտրությունները չեզոք, նորմալ եւ անկախ համարել»,- ասել է նա։

Ընդ որում, Պուչդեմոնը նշել է, որ պատրաստ է մասնակցել  ընտրություններին։ «Ես կարող եմ մասնակցել  արշավին բոլորի նման, քանի որ մենք ապրում ենք գլոբալիզացիայի աշխարհում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի սենատը անմիջական կառավարում էր սահմանել Կատալոնիայում եւ ցրել խորհրդարանը՝ պաշտոնանկ անելով Պուչդեմոնին։ Կատալոնիայում վաղաժամ ընտրություններ են նշանակվել դեկտեմբերի 21-ին։