Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է Իսպանիայի արդարադատության առջեւ կանգնել այն պայմանով, որ այդ արդարադատությունն իսկական է լինելու։

«Ես չեմ պատրաստվում թաքնվել արդարադատությունից։ Բայց իրական արդարադատությունից»,- ասել է նա ուրբաթ RTBF-ի եթերում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի սենատը անմիջական կառավարում էր սահմանել Կատալոնիայում եւ ցրել խորհրդարանը՝ պաշտոնանկ անելով Պուչդեմոնին։ Կատալոնիայում վաղաժամ ընտրություններ են նշանակվել դեկտեմբերի 21-ին։