Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի եւ ԱՄՆ միջեւ ռազմավարական գործընկերության ուժեղացման մասին են քննարկել:

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության համաձայն՝  կողմերը գոհունակություն են հայտնել Նյու Յորքի հանդիպման ժամանակ Ուկրաինայի եւ ԱՄՆ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կապակցությամբ:

Պյոտր Պորոշենկոն եւ Ռեքս Թիլերսոնը հատուկ ուշադրություն են հատկացրել  «օկուպացված տարածքներում եւ ռուսական բանտերում պատանդների ազատ  արձակման» հարցի վրա:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում կատարվող բարեփոխումների ընթացքը: Մասնավորապես, նշվել է առողջության, կրթության, կենսաթոշակային եւ կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների կարեւորությունը: