Գյուլուշեն Գյուզելը  Թուքիայի բժշկության պատմության մեջ է մտել, որպես ամենատարեց կին, ով կյանք է տվել երկվորյակի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Անթալիայի Մանավհաթ շրջանի 56-ամյա բնակչուհին ու նրա 58-ամյա ամուսինը ամուսնության 25 տարիների ընթացքում այդպես էլ ժառանգ չեն ունեցել, ինչն էլ նրանց բերել էր վերարտադրողական բժշկության մասնավոր կլինիկա։

Ոչ երիտասարդ տարիքի պատճառով կնոջ օրգանիզմը դժվարությամբ է տարել հղիությունը. նրա արյան ճնշումը հաճախ բարձրացել է, որից հետո նա հայտնվել է Անթալիայի Համալսարանական հիվանդանոցում՝ պրոֆեսոր Սելահաթինա Քումրուի հսկողության ներքո։

Պրոֆոսորը որոշում է կայացրել կեսարյան հատում կատարել հղիության 34-րդ շաբաթում եւ լույս աշխարհ են եկել երկվորյակներ՝ Շուքրիե Ֆաթմանուրն ու Բիլյալ Վեյսելը։

Արդեն 40 օր անց ծնողներին թույլ են տվել լքել հիվանդանոցը՝ միանգամայն առողջ առաջնեկների հետ։