Մեքսիկական Սոնորա նահանգում հատուկ գործողության արդյունքում մարիխուանայի լիցքերով կրակող ինքնաշեն թնդանոթ է առգրավվել: Այդ մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով Տարածաշրջանի գլխավոր դատախազության հայտարարությանը:

Այն օգտագործվել է ԱՄՆ տարածքում թմրանյութերի մատակարարման համար:

Նշվում է, որ մոտ 3,5 մետր երկարություն եւ մոտ կես մետր  տրամաչափ ունեցող սարքն ունի կոմպրեսոր եւ տեղադրված է եղել փոքր ավտոֆուրգոնի տանիքին:

Ռեյդն անցկացվել է Ագուա Պրիետա քաղաքում, որը տեղակայված է Արիզոնայի Դուգլաս քաղաքի սահմանի մոտ:

Դրանից բացի, Մեքսիկայի իշխանություններն առգրավել են ավելի քան 800 կիլոգրամ մարիխուանա, որի մի մասն արդեն լիցքավորված է եղել սարքավորման մեջ: Ոստիկաններն առգրավել են նաեւ մի քանի հազար կտոր ռազմամթերք: Ձերբակալվածների մասին չի հաղորդվում: