Սինգապուրի մետրոյում տեղի է ունեցել գնացքների բախում, որի հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, հայտնում է Channel News Asia-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ գնացքներից մեկը մխրճվել է կանգնած շարժակազմի մեջ: Պատահարի հետեւանքով ընդհանուր 23 մարդ է տուժել եւ մետրոպոլիտենի 2 աշխատակից:

Նշվում է, որ ներկայումս կատարվում է տեղի ունեցածի քննություն: Սինգապուրի մետրոպոլիտենից հայտարարել են, որ վթարը տեղի է ունեցել «սխալի» պատճառով: